ՔԱՅԼ 1․ ՓԱՓՈՒԿ ԳԱՆԳՐԱՑՈՒՄ Կարդալ ավելին
Ծավալ: 300 մլ
Առկայությունը և գինը ճշտեք մեր գրասենյակում կամ գործընկեր սրահներում։
ՔԱՅԼ 1․ ՓԱՓՈՒԿ ԳԱՆԳՐԱՑՈՒՄ
Կիրառում․1. Նախապատրաստեք մազերը գանգրացմանը (լվացեք և կատարեք վերակառուցում Infinity KUDRI ամինաթթվային դիմակով)։2. Մազափնջերը փաթաթեք գանգրակների վրա։ Յուրաքանչյուր մազափունջ ներծծեք լոսյոնով։3. Պահման ժամանակը՝ 25 րոպե։ Պահման վերջնական ժամանակը որոշվում է գանգրացման արդյունքի պարբերական ստուգմամբ։ Անհրաժեշտության դեպքում թարմացրեք ներծծումը և ավելացրեք պահման ժամանակը։4. Ժամանակը լրանալուց հետո մազերը մանրակրկիտ լվացեք ջրով առնվազն 15 րոպե՝ առանց գանգրակները հանելու։5. Կատարեք չեզոքացում Infinity KUDRI ֆիքսաժով։
Նախազգուշական միջոցներ․ Միայն մասնագիտական օգտագործման համար։ Օգտագործել ձեռնոցներ։ Պահպանել օգտագործման հրահանգը։ Պահել երեխաներից հեռու։ Օգտագործել միայն պլաստմասե պարագաներ։ Աչքերի հետ շփման դեպքում անմիջապես լվանալ դրանք մեծ քանակությամբ սառը ջրով, անհրաժեշտության դեպքում դիմել բժշկի։ Չօգտագործել ալերգիկ ռեակցիայի առկայության դեպքում, գլխամաշկի գրգռվածության կամ վնասվածքի դեպքում։
Ուշադրություն․ արտադրանքը կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիա։ Օգտագործելուց առաջ կատարեք զգայունության թեստ։
Aqua, Cysteamine HCI, Propylene Glycol, Polysorbate 20, Sodium Hydroxide, Soyethyl Morpholinium Ethosulfate, Hydrolyzed Silk, Hydrolyzed Collagen, Betaine, Sodium PCA, Sorbitol, Serine, Glycine, Glutamic Acid, Alanine, Lysine, Arginine, Threonine, Proline, Prunus Amygdalus Dulcis (Sweet Almond) Oil, Parfum, Terpineol, Citrus Limon Peel Oil, Tetramethyl Acetyloctahydronaphthalenes.