Սահմանափակ թողարկման շարք! Կարդալ ավելին
Ծավալ: 250 մլ
Առկայությունը և գինը ճշտեք մեր գրասենյակում կամ գործընկեր սրահներում։
Սահմանափակ թողարկման շարք!
Ձյունանուշի հեքիաթային կերպարը՝ հարազատ և միևնույն ժամանակ խորհրդավոր, դարեր շարունակ հմայել է նկարիչներին, գրողներին և կոմպոզիտորներին։ Այժմ նրա կախարդանքը պարուրել է ESTEL KULTPROTSVET նոր հավաքածուն։ Գաղափարի իրագործումը հնարավոր դարձավ Ռուսաստանի թանգարանների շնորհիվ, որոնք տրամադրեցին մեծ կտավների վերարտադրություններ, որպեսզի մենք միասին սուզվենք արվեստի և ձմեռային հրաշքների աշխարհ։
ESTEL KULTPROTSVET հավաքածուի արտադրանքներում բացահայտվում է Ձյունանուշի կերպարը. նրա փխրուն գեղեցկությունը մեծ ուժ է պարունակում։ Ձյունե գեղեցկուհին հանդես է գալիս որպես ձմռան լուսավոր ոգի, պահպանում է աշխարհի ամբողջականությունը։ Ձյունով ծածկելով ամեն ինչ շուրջը՝ ձմեռը բնությանը պարգևում է երկար սպասված հանգիստ և ապահովում վերականգնում մինչև գարնան գալը։ Արտադրանքի շարքը կրկնում է բնական ցիկլը՝ մազերին պարգևելով պաշտպանություն, գույնի պահպանում և կառուցվածքի ամրապնդում։ESTEL KULTPROTSVET-ը միավորում է հին կերպարի կախարդանքը, արվեստի ուժը և մազերի խնամքի ժամանակակից բանաձևերը։
ԲԱԼԶԱՄԻնչպես աղվամազե շալ՝ քնքուշ, պաշտպանող և խնամքի զգացում պարգևողԿարագի (շի) յուղով և պանթենոլով ուժեղացված հատուկ բանաձևը ապահովում է մազերի փայլը և գույնի առավելագույն պաշտպանությունը։ Հեռացնում է ավելորդ ստատիկան և վերականգնում բնական հիդրոհավասարակշռությունը ջերմաստիճանի կտրուկ տատանումների պայմաններում։ Մազերին տալիս է հարթություն և առաձգականություն։ Էֆեկտ. մազերը շողում են, ինչպես ձյունը արևոտ սառնամանիքային օրը։
Հեքիաթները ապրում են, քանի դեռ հիշում են դրանց մասինԱրվեստը ապրում է, քանի դեռ այն պահպանում ենԳեղեցկությունը ապրում է, քանի դեռ դրա մասին հոգ են տանումESTEL KULTPROTSVET
Aqua, Cetearyl Alcohol, Behentrimonium Chloride, Amodimethicone, Trideceth-7, Trideceth-5, Propylene Glycol, Trideceth-12, Cetrimonium Chloride, Dimethicone, C12–15 Alkyl Benzoate, Butyrospermum Parkii (Shea) Butter, Hydroxyethylcellulose, Panthenol, Phenoxyethanol, Methylparaben, Ethylparaben, Propylparaben, Parfum, Benzyl Salicylate, Hexyl Cinnamal, Linalool, Lactic Acid, Tocopheryl Acetate, Magnesium Ascorbyl Phosphate.